Հա

Քաղաքական

18/10/2020 - 00:20

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ողջունել է կէսգիշերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնութիւնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ողջունել է կէսգիշերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնութիւնը եւ ընդգծել, որ այն պէտք է խստօրէն յարգւի երկու կողմից էլ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ողջունել է կէսգիշերից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնութիւնը եւ ընդգծել, որ այն պէտք է խստօրէն յարգւի երկու կողմից էլ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Reuters-ը, յղում անելով նախագահի գրասենեակի տարածած հաղորդագրութեանը:

«Այդ զինադադարը պէտք է լինի անվերապահ եւ խստօրէն պահպանւի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կը հետեւի դրան եւ կը պահպանի իր յանձնառութիւնը, որպէսզի ռազմական գործողութիւնները դադարեցւեն ընդմիշտ, եւ, որպէսզի հնարաւոր լինի արագ սկսել վստահութեան վրայ հիմնւած քննարկումները»,- ասւած է նախագահի գրասենեակի յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։