Հա

Քաղաքական

18/10/2020 - 08:50

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչութեան յայտարարութիւնը զէնքի էմբարգոյի աւարտի մասին

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի համաձայն, այսօրւանից Իրանի դէմ սահմանւած զէնքի էմբարգոյի վերացման կապակցութեամբ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի համաձայն, այսօրւանից Իրանի դէմ սահմանւած զէնքի էմբարգոյի վերացման կապակցութեամբ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«2020 թ. հոկտեմբերի 18-ը Միջուկային համապարփակ համաձայնագրի ընդունման հինգերորդ տարելիցն է: Այսօրւանից սկսեալ, ԱԽ 2231 բանաձեւի համաձայն, Կառավարութիւններն այլեւս պարտաւոր չեն Անվտանգութեան խորհրդից թոյլտւութիւն ստանալ 2231 բանաձեւի 5-րդ յօդւածի, եւ 6-րդ յօդւածի Բ կէտում նշւած գործողութիւնների, ներառեալ՝ դէպի Իրանի/եւ Իրանից/ զէնքի եւ յարակից սարքաւորումների մատակարարման եւ վաճառքի համար: Բացի այդ, վերացւում են նաեւ 2231 բանաձեւում նշւած ճանապարհորդութիւնների սահմանափակումները: Պէտք է ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն Իրանի ժողովրդի դէմ սահմանւած պատժամիջոցներն ու սահմանափակումները մշտապէս անհիմն, անարդար եւ անօրինական է համարել:

Վերջին մի քանի ամիսներին Միացեալ Նահանգները փորձեց զէնքի նոր էմբարգօ սահմանել Իրան դէմ՝ խախտելով ՄԱԿ-ի 2231 բանաձեւը, բայց Անվտանգութեան խորհուրդը մերժեց այդ քայլը: Իրանի դէմ Անվտանգութեան խորհրդի ուժը կորցրած բանաձեւերը վերականգնելու ԱՄՆ ապօրինի փորձը նոյնպէս ձախողւեց, երբ Անվտանգութեան խորհրդի 13 անդամները եւ երեք անընդմէջ նախագահները մերժեցին ԱՄՆ-ի այն պնդումը, որ ինքը կարող է վկայակոչել 2231 բանաձեւի 11-րդ կէտը, եւ այդ պահանջը անվաւեր ճանաչւեց: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս միջազգային հանրութեան յանձնառու անդամ, իրականացնում է օրինական առեւտուր այլ երկրների հետ` միջազգային իրաւունքի շրջանակներում եւ իր ազգային շահերին համապատասխան, այդ թւում` զէնքի առեւտրի ոլորտում»,- ասւած է յայտարարութեան մէջ:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։