Հա

Քաղաքական

18/10/2020 - 11:40

«Ադրբեջանն արդէն 2-րդ անգամ է խախտում կրակի դադարեցման վերաբերեալ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը. Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղութիւն». ՀՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը յայտնել է, որ Ադրբեջանի զինւած ուժերը հերթական անգամ կոպտօրէն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, եւ հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիւ կրակից յետոյ բարենպաստ դիրքեր գրաւելու նպատակով յարձակում է ձեռնարկել հարաւային ուղղութեամբ: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակը յայտնել է, որ Ադրբեջանի զինւած ուժերը հերթական անգամ կոպտօրէն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, եւ հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիւ կրակից յետոյ բարենպաստ դիրքեր գրաւելու նպատակով յարձակում է ձեռնարկել հարաւային ուղղութեամբ: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Ադրբեջանը արդէն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտութեամբ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը կրակի դադարեցման վերաբերեալ՝ այդպիսով միջազգային հանրութեանը ի ցոյց դնելով իր ուխտադրուժ էութիւնը, որի հետ մենք գործ ունենք արդէն տասնամեակներ:

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղութեան եւ հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման եւ ստուգման յստակ եւ գործուն մեխանիզմների ներդրման հետ մէկտեղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։