Հա

Քաղաքական

18/10/2020 - 17:40

«Իրանի համար Խուդաֆերինի ջրամբարը չափազանց կարեւոր է». Վարդան Ոսկանեան

Իրանի համար Խուդաֆերինի ջրամբարը չափազանց կարեւոր է․ եթէ Ադրբեջանի կողմից փորձ արւի սադրանքներ իրականացնել, կարծում եմ՝ իրանցիները կը միջամտեն, այդպիսի միջամտութիւն արդէն իսկ եղել է։

«alikonline.ir» - Իրանի նկատմամբ զէնքի առուվաճառքի էմբարգոյի վերացումից յետոյ հայկական կողմի համար որոշակի հնարաւորութիւններ են բացւել Իրանի հետ ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական առումով համագործակցելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

Այսօր՝ հոկտեմբերի 18-ի առաւօտեան թշնամին, կրկին խախտելով հրադադարի պայմանաւորւածութիւնը, յարձակում էր նախաձեռնել, մասնաւորապէս, արցախաիրանական սահմանին գտնւող ջրամբարի ուղղութեամբ․ «Իրանի համար այս տարածքն ունի չափազանց կարեւոր նշանակութիւն։ Եթէ փորձ կատարւի իրականացնել սադրանքներ ադրբեջանական կողմից, կարծում եմ՝ իրանցիները կը միջամտեն, եւ այդպիսի միջամտութիւն արդէն իսկ եղել է, բայց, կարծես, դրա մասին չի բարձրաձայնւում իրանական կողմից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է թշնամու կողմից հրադադարի խախտմանը, իրանագէտը նշեց, որ Ալիեւը չի կարող սեփական հասարակութեանն առանց արդիւնք ցոյց տալու համաձայնել հրադադարին. «Պատերազմի դադարեցումը ադրբեջանական կոչւող հասարակութեանը առանց լուրջ «արդիւնք» ցոյց տալու յղի է Բաքւի բռնապետի համար իշխանութեան կորստի վտանգով։ Ուստի, նա, կարծէք թէ, գնում է վա-բանկ։ Վտանգներ կան անշուշտ, հայկական ուժերի լուրջ յաջողութեան պարագայում նա նոյնպէս ունենալու է նոյն իշխանութեան կորստի վտանգը։ Պատկերաւոր ասած, նա գտնւում է սեփական հասարակութեան ջրի եւ հայկական բանակի հրի արանքում»,- ասաց Վարդան Ոսկանեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։