Հա

Քաղաքական

19/10/2020 - 10:15

«Ինչպէս Մոսկւայում համաձայնութեան ձեռք բերումից յետոյ, այնպէս էլ այս անգամ Ադրբեջանն ի ցոյց դրեց պատրաստակամութեան իսպառ բացակայութիւն՝ հաւատարիմ մնալու ստանձնւած յանձնառութիւններին»․ ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնները միաժամանակ հանդէս եկան յայտարարութեամբ մարդասիրական հրադադարի յայտարարման մասին, որը ձեռք էր բերւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով եւ Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդութեամբ:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 17-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարութիւնները միաժամանակ հանդէս եկան յայտարարութեամբ մարդասիրական հրադադարի յայտարարման մասին, որը ձեռք էր բերւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով եւ Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդութեամբ: Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է.

«Սակայն, ինչպէս եւ նախորդ անգամ՝ Մոսկւայում համաձայնութեան ձեռք բերումից յետոյ, Ադրբեջանը կրկին ի ցոյց դրեց իր՝ պատրաստակամութեան իսպառ բացակայութիւնը՝ հաւատարիմ մնալու իր իսկ կողմից ստանձնւած յանձնառութիւններին:

Այս ամէնը ուղեկցւել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչների յայտարարութիւններով, որ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողութիւնները մինչեւ պատերազմի «յաղթական աւարտը»։ Յատկանշական է, որ միաժամանակ նմանատիպ յայտարարութիւններ հնչել են նաեւ Թուրքիայում։

Մարդասիրական զինադադարի յայտարարումից րոպէներ անց Ադրբեջանի զինւած ուժերը վերսկսել են մարտական գործողութիւնները, իսկ հոկտեմբերի 18-ի առաւօտեան լայնամասշտաբ յհարձակման են անցել հարաւային ճակատում։

Փաստօրէն, սա կրակի դադարեցման վերաբերեալ երկրորդ պայմանաւորւածութիւնն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կեանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրութեանը եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին:

Մենք հաւատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովեան համատեղ յայտարարութեամբ եւ հոկտեմբերի 17-ի յայտարարութեամբ ստանձնած յանձնառութիւններին՝ որպէս առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանւող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ յայտարարութիւնները, որոնք կիրառական արտայայտութիւն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպէս նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի յայտարարութիւներին:

Հաւատարիմ ենք կարգաւորմանը բացառապէս խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով:

Պահպանելով հաւատարմութիւնը ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին՝ Հայաստանի Հանրապետութիւնն իրեն իրաւունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականօրէն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։