Print this page
19/10/2020 - 13:55

«Եթէ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները անցնեն համաձայնեցւած գործողութիւնների իրականացմանը, շանս ունենք». Կարէն Վրթանէսեան

Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Հին գրածներն էի կարդում. ֆէյսբուքեան գրառումներից, քննարկումներից մինչեւ փակ տեղեկանքներ։

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Հին գրածներն էի կարդում. ֆէյսբուքեան գրառումներից, քննարկումներից մինչեւ փակ տեղեկանքներ։

Կարդում եւ ուզում գոռալ. «Բա որ ասում էինք…»։

Այսօր էլ նոյնն է։ Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը։ Գնահատում ես։ Հասկանում ես հետեւանքները։ Զգուշացնում ես։ Լուծումներ առաջարկում։ Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում։ Բայց հիմա ժամանակն արագացել է։ Հիմա շաբաթներ են, երբեմն՝ օրեր։

Սկզբից ներքին կանալներով ես զգուշացնում։ Մէկ-երկու-երեք… հասկանում ես, որ տեղ չի հասնում, փորձում ես արդէն բարձր գոռալ։ Ինչքանով որ թոյլ են տալիս ռազմական դրութեան գրաքննութիւնն ու նաեւ գիտակցումը, որ քեզ թշնամին էլ է կարդում։ Եւ կրկին զրօ արձագանք։ Կամ էլ լինում է արձագանք, բայց ուշացած եւ կիսատ-պռատ։

Խնդիրն այն է, որ ժամանակն այնքան է արագացել, որ այս պահին այդ ամէնն այլեւս կարեւոր չէ։ Իրավիճակը ճիշտ հասկանալն ու կանխատեսելը մեծ հաշւով արդէն բան չեն փոխում։

Գուցէ դեռ ունենք մի քանի օր համազգային մոբիլիզացիայի համար։ Եթէ այդ մի քանի օրն էլ մսխւի աթոռակռիւներով, մսխւի գոռոզութիւն, մեծամտութիւն եւ ժամանակավրէպ հաւակնութիւններ գեներացնելով, ապա ամէն ինչ անիմաստ կը դառնայ։

Եթէ այսօր-վաղը Հայաստանի (ներառեալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները՝ իշխանական եւ ընդդիմադիր, քարերը փեշերից թափեն եւ համատեղ յայտարարութիւն անեն, այնուհետեւ անմիջապէս անցնեն համաձայնեցւած գործողութիւնների իրականացմանը, շանս ունենք։ Եթէ ոչ, ապա [censored]»։

Յարակից լուրեր