Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը պատրաստակամութիւն է յայտնել ժամանել Մոսկւա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններ վարելու նպատակով։
«alikonline.ir» - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը պատրաստակամութիւն է յայտնել ժամանել Մոսկւա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւններ վարելու նպատակով։ Տեղեկացնում է Tert.am-ը:
«ԼՂ հակամարտութիւնը պէտք է լուծւի բացառապէս խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդիւնքի հասնելու համար, այդ թւում՝ գնալ, հանդիպել, զրուցել»,- ասել է Փաշինեանը «ՏԱՍՍ»-ին տւած հարցազրոյցում:
Իր հերթին, Ադրբեջանի նախագահը «ՏԱՍՍ»-ին տւած հարցազրոյցում եւս ասել է, որ պատրաստ է բանակցութիւնների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկւայում եւ ցանկացած այլ վայրում, որպէսզի գտնենք կարգաւորման ուղիներ»,- ասել է Ալիեւը՝ պատասխանելով հարցին, թէ պատրա՞ստ է մեկնել Մոսկւա՝ Փաշինեանի հետ հանդիպելու համար: