Հա

Քաղաքական

20/10/2020 - 13:50

Պաշտօնական. Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի հետ

ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի հետ։ 

«alikonline.ir» - ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետութեան նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի հետ։ Այս մասին յայտնում են ՀՀ կառավարութիւնից։

Հանդիպման ընթացքում քննարկւել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակն ու հակառակորդին դիմագրաւելու ուղղութեամբ քայլերը։

Նշենք, որ աւելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր հանդիպման մասին՝ նշելով, որ նախկին նախագահները հրատապ կերպով Երեւան են եկել հանդիպելու ՀՀ վարչապետին:

Նրանց մտահոգել է երէկ Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում եւ արտախորհրդարանական ուժերի հետ  հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հնչեցրած տեղեկութիւնների բովանդակութիւնը։

168.am-ը փորձել էր տեղեկութիւնը ճշտել ՀՀ վարչապետի մամլոյ խօսնակ Մանէ Գրիգորեանից, որը յայտնել էր, թէ նման հանդիպման մասին տեղեկութիւն չունի:

Աւելի ուշ կայքը տեղադրել էր տեսանիւթ, թէ ինչպէս են Արցախի նախկին նախագահների աւտոմեքենաները դուրս գալիս ՀՀ կառավարութեան շէնքից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։