Հա

Քաղաքական

20/10/2020 - 19:40

Ալեքսանդր Կոց. Հայկական կողմը հարաւային ուղղութեամբ հզօր հակահարւած է հասցրել՝ ետ շպրտելով ադրբեջանցիներին

Հրետանին այնպէս է աշխատել, որ հողը ոտքերի տակ երերում էր: Այս մասին «Թելեգրամ»-ի իր ալիքում գրել է ռուս լրագրող Ալեքսանդր Կոցը:

«alikonline.ir» - Հրետանին այնպէս է աշխատել, որ հողը ոտքերի տակ երերում էր: Այս մասին «Թելեգրամ»-ի իր ալիքում գրել է ռուս լրագրող Ալեքսանդր Կոցը:

«Իմ տւեալներով՝ հայկական կողմը հարաւային ուղղութեամբ հզօր հակահարւած է հասցրել՝ յետ շպրտելով ադրբեջանցիներին աւելի վաղ զբաղեցրած դիրքերից, այդ թւում՝ Խուդաֆերինի ջրամբարի շրջանից: 

Հրետանին այնպէս է աշխատել, որ հողը ոտքերի տակ երերում էր:

Նման դէպքերում «ազատագրման» կամ «դեօկուպացիայի» մասին վաղաժամ յայտարարութիւնները հերքւում են նոյնքան կայծակնային արագութեամբ, որքան յայտնւել են տեղեկատւական դաշտում… 

Հարաւային ուղղութեամբ՝ Արաքս գետի երկայնքով, առաջխաղացումն ադրբեջանական բանակի համար մեծ հաւանականութիւն է ստեղծում՝ յայտնւելու կաթսայի մէջ:

Մարտական գործողութիւնների քարտէզից երեւում է, որ առաջաւոր ստորաբաժանումները 50-60 կմ հեռացել են ճակատի սկզբնական գծից: Բարձր լեռնային շրջանում ականանետային մարտկոցների տեղակայումը տհաճ անակնկալ կը լինի ադրբեջանական բանակի համար»,- գրել է նա:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։