Հա

Քաղաքական

21/10/2020 - 17:00

Արցախում ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած՝ հանդիպել են Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը

Արցախում ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած՝ հանդիպել են Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը:

«alikonline.ir» - Արցախում ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած՝ հանդիպել են Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Արկադի Ղուկասեանը եւ Բակօ Սահակեանը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է Լեւոն Տէր-Պետրոսեանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը:

Հայաստանեան որոշ ԶԼՄ-ները՝ յղում կատարելով իրենց աղբիւրներին, տեղեկացրել էին, որ ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինեանի գործողութիւններին եւ, մասնաւորապէս, զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին յայտարարութիւններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում:

Լրատւամիջոցներից մէկն էլ գրել էր, թէ Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդէս են գալու համատեղ յայտարարութեամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։

Մամուլում տեղ գտած այս տեղեկութիւնների կապակցութեամբ 168.am-ը մեկնաբանութիւն խնդրեց Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) խօսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդւարդ Շարմազանովից եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Վիկտոր Սողոմոնեանից։

«Այո, այսօր Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի, Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի մասնակցութեամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողութիւնները եւ Արցախը։ Միեւնոյն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատւամիջոցներում հրապարակւած ենթադրութիւնները եւ հանդիպման բովանդակութեանն առնչւող տեղեկատւութիւնն իրականութեանը չեն համապատասխանում»,- ասել է Էդւարդ Շարմազանովը։

Վիկտոր Սողոմոնեանը, ի պատասխան հարցմանը, նշել է․ «Դա սուտ է, այդ տեղեկութիւնները սուտ են, եւ նման բան գրելու որեւէ առիթ չկայ, դա յօրինւած կեղծիք է»։

Յարակից լուրեր

  • Ռոբերտ Քոչարեանը յարգանքի տուրք է մատուցել նահատակւած զինւորների յիշատակին
    Ռոբերտ Քոչարեանը յարգանքի տուրք է մատուցել նահատակւած զինւորների յիշատակին

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը դեկտեմբերի 30-ին, այցելել է «Եռաբլուր» զինւորական պանթէոն, ծաղիկներ խոնարհել նահատակւած զինւորների շիրիմներին, յարգել արցախեան ազատամարտում զոհւածների յիշատակը:

  • Յայտնի է՝ ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարեանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյցի ժամանակ, որը տեւել է մօտ 1 ժամ
    Յայտնի է՝ ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարեանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյցի ժամանակ, որը տեւել է մօտ 1 ժամ

    Մեր մոսկովեան աղբիւրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարեանը գտնւում էր Մոսկւայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերութեան տնօրէնների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա եւ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեւական (շուրջ մէկ ժամ տեւողութեամբ) հեռախօսազրոյց է տեղի ունեցել:

  • «Պուտինն ու Քոչարեանը հեռախօսազրոյց են ունեցել». WarGonzo
    «Պուտինն ու Քոչարեանը հեռախօսազրոյց են ունեցել». WarGonzo

    Պուտինն ու Քոչարեանը հեռախօսազրոյց են ունեցել. յայտնում է WarGonzo նախագիծը՝ յղում անելով ՌԴ նախագահականին մօտ կանգնած աղբիւրներին։ 

  • Ութը երգ տանձի մասին կամ (Ժիրայր Լիպարիտեանի մենազրոյցը)
    Ութը երգ տանձի մասին կամ (Ժիրայր Լիպարիտեանի մենազրոյցը)

    Ժիրայր Լիպարիտեան՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի աւագ խորհրդականը, դիւանագէտը եւ պատմաբանը, չի թաքցներ Հայաստանի մէջ ներկայ ռեժիմին իր բուռն պաշտպանութիւնը։ Պէտք է հասկնալի ըլլայ պրն. Լիպարիտեանի գուրգուրանքը այս ռեժիմին նկատմամբ։ Ի վերջոյ այս ռեժիմը իշխանափոխութիւնը կատարեց Պրն. Լիպարիտեանի թաքուն օրհնութեամբ եւ աջակցութեամբ, ինչպէս եւ այս ռեժիմը հարազատօրէն որդեգրեց եւ կիրարկեց պրն. Լիպարիտեանի վարքագծային տեսլականը՝ հանդէպ Արցախի, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի։

  • Անլրջութիւն
    Անլրջութիւն

    Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթն այլ բառով, քան «անլրջութիւն», չես կարող բնութագրել: Միայն անլուրջ մարդը կարող էր ծանր պատերազմից եւ խայտառակ կապիտուլեացիայից յետոյ իր ժողովրդին սպառնալ նոր՝ քաղաքացիական պատերազմով: Գիտակցաբար, սառը մտածողութեամբ է նա անում դա, թէ էյֆորիկ հոգեվիճակում, արդէն կարեւոր չէ: Նա յստակ ասում է, որ Նիկոլ Փաշինեանը մտադիր չէ հեռանալու եւ գնալու է մինչեւ վերջ, իսկ եթէ Վազգէն Մանուկեանն էլ աննահանջ վճռականութիւն հանդէս բերի, քաղաքացիական պատերազմ կը բռնկւի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։