Հա

Քաղաքական

21/10/2020 - 17:25

«Այն, ինչ մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար այլեւս ընդունելի չէ, գոնէ այս փուլում դիւանագիտական լուծման մասին խօսելն անիմաստ է». Նիկոլ Փաշինեան

Ղարաբաղի հարցը գոնէ այս փուլում եւ այս փուլից սկսած մինչեւ բաւականին երկար ժամանակ դիւանագիտական լուծում չունի:

«alikonline.ir» - Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էութեան, պէտք է մենք յստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնէ այս փուլում եւ այս փուլից սկսած մինչեւ բաւականին երկար ժամանակ դիւանագիտական լուծում չունի: Այս մասին ֆէյսբուքեան ուղիղ եթերով յայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինեանը: Տեղեկացնում է Tert.am-ը:

Նա ընդգծել է, որ բոլոր այն յոյսերը, առաջարկները, մտածումները, թէ պէտք է դիւանագիտական լուծում գնտել, առաւել եւս այս իրավիճակում, պէտք է համարենք աւարտւած:

«Մենք բազմիցս ենք ասել՝ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստկամութիւն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ մեր նշադրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նւազեցնել լուծման պայմանով, որ դիմացի կողմն էլ իր առաւելագոյն նշաձողից պէտք է ինչ-որ բան իջեցնի, բայց պրակտիկան ցոյց է տւել, որ այն, ինչ այս տրամաբանութեան մէջ ընդունելի է հայկական կողմի համար, այլեւս անընդունելի է Ադրբեջանի համար: Այն, ինչի հետ մենք համաձայն ենք, կամ համաձայն կը լինենք, դրան արդէն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցոյց է տալիս, որ որեւէ դիւանագիտական լուծման մասին խօսել անիմաստ է այս փուլում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ Ադրբեջանը համաձայն է միայն Ղարաբաղի կապիտուլեացիային, իսկ առանց Արցախի չկայ Հայաստան, մեր անելիքը պայքարելն է մինչեւ վերջ:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ Նիկոլ Փաշինեանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցութիւնը:

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցութիւնը որպէս Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի ու կայ մշտական հաղորդակցութիւն։ Մենք հնարաւորինս ամենաբարձր ու արդիւնաւէտ կերպով փոխգործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար»,- ասել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։