Հա

Քաղաքական

21/10/2020 - 19:20

«Թշնամական ուժերը արցախեան բանակի դէմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ»․ Արցախի ՊԲ

Թշնամական ուժերը, բացի իսրայէլական եւ թուրքական զինատեսակներից, արցախեան բանակի դէմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

«alikonline.ir» - Թշնամական ուժերը, բացի իսրայէլական եւ թուրքական զինատեսակներից, արցախեան բանակի դէմ կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանութեան բանակից։

ՊԲ համապատասխան ծառայութիւնների տրամադրութեան տակ են յայտնւել չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր: 

Նշենք նաեւ, որ վերոնշեալ հրետանային կայանքները գտնւում են Ադրբեջանի ԶՈՒ կենտրոնական ենթակայութեան զօրամասերից մէկի սպառազինութեան հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսւած մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարւածների հետեւանքով Ադրբեջանի ԶՈՒ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ:

Ստորեւ ներկայացնում ենք ՊԲ հետախուզական ծառայութիւնների տրամադրութեան տակ եղած DANA ինքնագնաց հրետանային դիւիզիոնի՝ հարաւային ուղղութեամբ ծաւալւած մարտակարգերի լուսանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։