Վաշինգտոնում ուրբաթ օրը կը կայանան ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է:
«alikonline.ir» - Վաշինգտոնում ուրբաթ օրը կը կայանան ԱՄՆ պետքարտողարի առանձին հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկման հիմնական թեման հրադադարի ռեժիմի հաստատումն է: Այս մասին յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակը բարդ է, հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրոյցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն: Իրավիճակը բարդ է նաեւ դիւանագիտական ասպարէզում, յաւելել է պետքարտուղարը, ով գալիք ուրբաթ օրը պատրաստւում է առանձին հանդիպումներ ունենալ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: ԱՄՆ իր գործընկերների հետ շարունակում է պնդել՝ կրակի դադարեցումը միակ ճիշտ ուղին է: Երրորդ երկրներն էլ պէտք է հեռու մնան հակամարտութեանը ներգրաււելուց: Հրադադարի հաստատումը վաշինգտոնեան հանդիպումների առաջնային օրակարգում է: