Հա

Քաղաքական

22/10/2020 - 08:20

«Մենք հայրենիքի պաշտպանութեանը լծւելու համար որեւէ կոչի չենք սպասել»․ Իշխան Սաղաթելեան

«Երկիր մեդիա»-ի հարցին ի պատասխան ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է ՀՀ վարչապետի կոչին։

«alikonline.ir» - «Երկիր մեդիա»-ի հարցին ի պատասխան ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է ՀՀ վարչապետի կոչին։

 

Հարց- Նիկոլ Փաշինեանը կոչ է արել կուսակցութիւններին, գիւղապետերին, քաղաքապետերին ջոկատներ կազմել եւ տրամադրել Պաշտպանութեան նախարարութեան տնօրինութեանը։ Ինչպէ՞ս կարձագանքէք կուսակցութիւններին ուղղւած կոչին։

Պատասխան- Դաշնակցութեան վաշտերը պատերազմի մեկնարկից ժամեր անց արդէն մեկնում էին Արցախ՝ կատարելու մարտական առաջադրանք։ Մենք հայրենիքի պաշտպանութեանը լծւելու համար որեւէ կոչի չենք սպասել։ Դաշնակցութիւնն ունի իր գումարտակը, որը գործում է բացառապէս Պաշտպանութեան բանակի հրամանատարութեան ներքոյ։ Դաշնակցութեան մի քանի վաշտեր այս պահին արդէն Արցախում են եւ այս գործընթացը մեր համար շարունակական է՝ նոր վաշտեր եւս մարզւում են եւ պատրաստւում առաջնագիծ մեկնելուն։ Մեզ համար «Ազգ-բանակ» հասկացութիւնը ոչ թէ դատարկ տերմին՝ այլ անկեղծ հաւատամք է, ինչն էլ բազմիցս՝ ինչպէս անցեալում այնպէս էլ հէնց այս պահին փաստում ենք մեր գործողութիւններով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։