Հա

Քաղաքական

22/10/2020 - 10:00

«Տեղային նշանակութեան մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղութիւններում». ԱՀ ՊԲ

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում իրադրութիւնը եղել է յարաբերական կայուն-լարւած:

«alikonline.ir» - Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում իրադրութիւնը եղել է յարաբերական կայուն-լարւած: Այս մասին յայտնում են Արցախի ՊԲ-ից։

Առանձին հատւածներում շարունակւել են հրետանային մենամարտերը:

Ներկայումս տեղային նշանակութեան մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղութիւններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղութեամբ իրականացրել է նաեւ դիւերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ԱՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից յաջողութեամբ կանխւել են:

ԱՀ ՊԲ ստորաբաժանումները յաջողութեամբ կանխում են օպերատիւ իրադրութիւնն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրութիւնները եւ շարունակում կատարել իրենց առջեւ դրւած մարտական խնդիրը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։