Հա

Քաղաքական

23/10/2020 - 08:35

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը ԱՄՆ. Զոհրաբ Մնացականեանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպական եւ Եւրասիական հարցերով տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ մեկնարկել է, ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԳ նախարարի այցն ԱՄՆ մեկնարկել է, ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը:

«Զոհրաբ Մնացականեանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպական եւ Եւրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,- յայտնել է Նաղդալեանը:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսւած է ԱՄՆ պետքարտուղար Պոմպէոյի հանդիպումները Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի հետ: 

Բացի այդ, կայանալու է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացեալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։