Հա

Քաղաքական

24/10/2020 - 08:50

Մնացականեանն արդիւնաւէտ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը արդիւնաւէտ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: 

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը արդիւնաւէտ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծւած իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականեանն ասել է Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդիւնաւէտ հանդիպումներ առաւօտեան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարեւոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասել է Մնացականեանը:

Զոհրաբ Մնացականեանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին  գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարւել:

«Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերեալ յայտարարութիւններ, որոնք վերահաստատւել են նաեւ ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցութիւններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի միջնորդութեամբ, հումանիտար զինադադարի հաստատման պայմանաւորւածութիւն ձեռք բերեցինք, որը չյարգւեց Ադրբեջանի կողմից, այնուհետեւ նոյնպիսի պայմանաւորւածութիւն եղաւ հոկտեմբերի 17-ին, որը դարձեալ չպահպանեց Ադրբեջանը»,- նշեց Զոհրաբ Մնացականեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։