Հա

Քաղաքական

24/10/2020 - 13:00

Անելիքները դեռ շատ են. ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կառոյցների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնւող՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) Ֆրանսիայի եւ ՀԲԸՄ Եւրոպայի նախագահ Նադիա Գործունեանի հետ:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Փարիզում գտնւող՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) Ֆրանսիայի եւ ՀԲԸՄ Եւրոպայի նախագահ Նադիա Գործունեանի հետ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը:

ՀՀ նախագահ Սարգսեանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցութեամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծւած լայնածաւալ ռազմական ագրեսիային եւ ներկայացրել ստեղծւած իրավիճակը։ Կարեւորելով Սփիւռքի հայկական կառոյցների կողմից կատարւած եւ կատարւող աշխատանքներն, ինչպէս նաեւ սփիւռքահայութեան համախմբւած տարաբնոյթ աջակցութիւնը Հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաեւ Ֆրանսիայի հայկական կառոյցների կողմից կատարւող քայլերը: 

Միաժամանակ, ՀՀ նախագահ Սարգսեանը նշել է, որ անելիքները դեռեւս շատ են ինչպէս միջազգային հանրութեանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակութիւններին արցախեան հակամարտութեան եւ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերեալ ողջ ճշմարտութիւնը հասցնելու, այնպէս էլ Հայրենիքին աջակցութեան առումով։ ՀՀ նախագահն ասել է, որ վերջին իրադարձութիւնները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականութեան եւ ինքնակազմակերպւելու որակների մասին։

Մուրադ Փափազեանը եւ Նադիա Գործունեանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ եւս կը շարունակեն աջակցութեան գործողութիւնները Հայրենիքին եւ բոլոր ջանքերը կը գործադրեն ստեղծւած իրավիճակի վերաբերեալ հաւաստի տեղեկատւութիւնը տեղի հանրութեանը ներկայացնելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։