Հա

Քաղաքական

24/10/2020 - 13:10

«Ադրբեջանում հայերի հանդէպ ատելութեան քարոզի համար պատասխանատու է նաեւ միջազգային հանրութիւնը». Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիւօրէն քարոզչական թեզեր պտտել հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարաւորութիւնների մասով, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասով եւ այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում: 

«alikonline.ir» - Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիւօրէն քարոզչական թեզեր պտտել հայերի նկատմամբ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարաւորութիւնների մասով, Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասով եւ այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը:

«Նախ Արցախի ապագան որոշւում է բացառապէս Արցախի բնակչութիւնը՝ ողջ հայ ժողովրդի աջակցութեամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետութեան տէրը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը: Հետեւաբար, որեւէ խօսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարաւորութեան մասին, դա պարզապէս բացառւում է: Մենք ունենք բացառիկ իրաւունքներ մեր հայրենիքում ապրելու: Երկրորդ, տասամեակներ շարունակ Ադրբեջանի իշխանութիւններն այնպիսի քաղաքականութիւն են վարել, որ խորացրել են իրենց հասարակութեան մէջ հայերի հանդէպ ատելութեան մակարդակը եւ ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցութիւնը որեւէ տեսանելի ապագայում:

Դրա վառ ապացոյցը այս պատերազմի ընթացքում դրսեւորւած ատելութեան մեծ ալիքն է հայութեան հանդէպ, այդ թւում նաեւ սոցիալական մեդիայում, երբ իրենք հրապարակում են որեւէ տեսանիւթ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների վերաբերեալ անմարդկային վերաբերմունքի, տեսնում ենք, թէ ինչպիսի խրախճանք է տիրում ադրբեջանական հասարակութեան մէջ: Օր առաջ պէտք է այս ատելութեան քարոզը դադարեցնել, եթէ իրենք մտածում են հարեւանութիւն անելու մասին»,- յայտարարեց Բեգլարեանը:

Նա ընդգծեց, որ սրա մասին պէտք է մտածի նաեւ միջազգային հանրութիւնը, որը պատասխանատւութիւն է կրում այս ամենի համար, քանի որ ակնյայտ էր, որ այս ատելութեան քարոզը մէկ օր կարող էր պայթել:

Իր խօսի վերջում Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ շուտով միջազգային համապատասխան կառոյցներին կը ներկայացւի երկրորդ փակ զեկոյցը՝ Ադրբեջանի կողմից անմարդկային վերաբերմունքի մասով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։