Հա

Քաղաքական

24/10/2020 - 18:25

«Ադրբեջանական ԶՈՒ-ն յարձակման փորձեր է կատարում նաեւ հայկական ԶՈՒ համազգեստով՝ նպատակ ունենալով շփոթեցնել հայ զինծառայողներին ու թաքցնել իրենց զոհերը». Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինւած ուժերը յարձակման փորձեր է կատարում նաեւ հայկական զինւորական համազգեստով։

«alikonline.ir» - Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Արտակ Բեգլարեանը ֆէյսբուքեան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինւած ուժերը յարձակման փորձեր է կատարում նաեւ հայկական զինւորական համազգեստով։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Արդէն մի քանի ուղղութիւններից ու զինծառայողներից տեղեկութիւններ ենք ստացել, որ ադրբեջանական զինւած ուժերը պարբերաբար յարձակման փորձեր են կատարում նաեւ հայկական ԶՈՒ համազգեստներով: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում...

- Նախ՝ ադրբեջանական կողմը հաւանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին եւ դրա հաշւին յաջողութիւնների հասնել:

- Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականօրէն նւազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ միւս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպէս հայկական զոհեր:

Ըստ ականատես զինծառայողներից մէկի՝ օրինակ, մօտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղութեամբ այդպիսի մի յարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է շուրջ 40 դիակ հայկական համազգեստով եւ յետ շպրտւել: Հաշւի առնելով տարբեր ուղղութիւններում ու ժամանակահատւածներում արձանագրւած այդ գործելաոճը՝ չի բացառւում, որ նման զոհերի քանակը նշանակալիօրէն մեծ կը լինի: Աւելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետեւից դժւար թէ եկողներ լինեն: Ամէն դէպքում, համոզւած եմ, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գայ, հնարաւոր է լինելու պրոֆեսիոնալ մեթոդաբանութեամբ ապացուցել այդ դիակների ծագումնաբանութիւնը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։