Հա

Քաղաքական

25/10/2020 - 08:30

«Հակամարտութիւնը ռազմական ձեւով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրաւէր են տարածաշրջանի համար». Զ. Մնացականեանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացեալ Նահանգներում գտնւող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրիւ Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացեալ Նահանգներում գտնւող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրիւ Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ: Գրում է Tert.am-ը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում օպերատիւ իրադրութեանը: Նախարար Մնացականեանը խորը մտահոգութիւն յայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին կրակի դադարեցման վերաբերեալ ձեռքբերւած համաձայնութիւնների տապալման առնչութեամբ եւ ընդգծեց, որ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրաւէր են ողջ տարածաշրջանի համար:

Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողութիւնների դադարեցման շուրջ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների կատարման եւ վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանւող կայուն հրադադարի անյապաղ հաստատումը: Ընդգծւեց բացառապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։