Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտաւորեալ ու չտարբերակւած յարձակումների ու շարունակական վտանգների պատճառով:
«alikonline.ir» - Քանի որ շատերին է այս հարցը հետաքրքրում, նշեմ, որ մեր նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտաւորեալ ու չտարբերակւած յարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Այս մասին ֆէյսբուքում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ-ը:
«Դա կազմում է Արցախի բնակչութեան շուրջ 60 տոկոսը, որի մէջ մտնում են ե՛ւ Արցախի այլ բնակավայրեր, ե՛ւ ՀՀ տեղափոխւածները: Միջազգային հանրութիւնը պէտք է կատարի բոլոր հնարաւոր ջանքերը ադրբեջանական ոճրագործութիւններն օր առաջ դադարեցնելու եւ այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղութեամբ»,- նշել է նա: