Հա

Քաղաքական

25/10/2020 - 08:50

Արծրուն Յովհաննիսեանը ներկայացրեց մարտական գործողութիւնների քարտէզը 

Մարտունու շրջանի Շեխեր, Ջիւանի, Դրախտիկ գիւղերի հատւածում վերջին 2-3 օրերի ընթացքում ընթանում են դիւերսիոն խմբերի չէզոքացման աշխատանքները, այդ աշխատանքները շարունակւում են մինչ այսօր, մինչ այս րոպէն։ 

«alikonline.ir» - Մարտունու շրջանի Շեխեր, Ջիւանի, Դրախտիկ գիւղերի հատւածում վերջին 2-3 օրերի ընթացքում ընթանում են դիվերսիոն խմբերի չէզոքացման աշխատանքները, այդ աշխատանքները շարունակւում են մինչ այսօր, մինչ այս րոպէն։ Այս մասին երէկ Հայկական միասնական տեղեկատւական կենտրոնում կայացած ասուլիսին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը՝ ներկայացնելով մարտական գործողութիւնների քարտէզը։

«Հարար, Աղաւնատուն, Հին Թաղեր բնակավայրերի մօտ մի քանի օր առաջ առաւելագոյն յարձակողական պոտենցիալի ժամանակ Ադրբեջանի զինւած ուժերը ձգտել էին հասնել Բերձոր եւ յետ են մղւել այս ուղղութիւններից»,- յայտնեց նա։

Ակտիւ մարտական գործողութիւնները այս պահին շարունակւում են վերը նշւած ուղղութիւններից աւելի հարաւ՝ Իշխանաձորի հատւածում։ Այստեղ հիմնականում օջախային մարտեր են։

«Կովսականը մաքսիմում ուղենիշային բնագիծն է, որտեղ Ադրբեջանի զինւած ուժերը փորձել էին դուրս գալ մինչեւ ՀՀ սահման, որտեղ այս պահին էլ շարունակւում են ընդհանուր մարտական գործողութիւնները»,- ասաց նա։

Ըստ նրա՝ Արցախի հիւսիսում Ադրբեջանի վերահսկողութեան տակ է գտնւում միայն Թալիշ գիւղը։

«Քարտէզը փոփոխական է, որովհետեւ ինչպէս նշել եմ, մարտական գործողութիւնները նախ օջախային են, երկրորդ՝ դրանք արագ փոփոխւում են։ Շատ տեղերում կարող է յայտնվել մի փոքր հետախուզադիւերսիոն խումբ կամ ինչ-որ գրոհիչ հրոսակախումբ՝ զրահատեխնիկայով կամ թեթեւ տեխնիկայով, որը կարողանայ առաջ գնալ, դա անմիջապէս Ադրբեջանի զինւած ուժերի կողմից ներկայացւի որպէս յաղթանակ, յաջողութիւն եւ մի քանի ժամ հետո յետ շպրտւի»,- նշեց Արծրուն Յովհաննիսեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։