Հա

Քաղաքական

26/10/2020 - 00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմն ուժի մէջ կը մտնի հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ին

ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը ֆէյսբուքեան իր էջում ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ յայտարարութիւնը։

«alikonline.ir» - ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը ֆէյսբուքեան իր էջում ներկայացրել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ յայտարարութիւնը։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիւէն Բիգանի հետ եւ վերահաստատեցին իրենց երկրների յանձնառութիւնը կեանքի կոչելու եւ պահպանելու կրակի դադարեցման վերաբերեալ պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել Մոսկւայում հոկտեմբերի 10-ին եւ վերահաստատւել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արւած յայտարարութեան:

Միացեալ Նահանգները խթանեցին ինտենսիւ բանակցութիւններ ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը մօտեցնելու նպատակով:

Հումանիտար հրադադարն ուժի մէջ կը մտնի 202 0թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։