Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերւած հրադադարի մասին նոր պայմանաւորւածութեանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարաւ-արեւելեան հատւածում տեղակայւած զօրամասերից մէկի առաջնագծի ուղղութեամբ՝ շարունակելով հրետակոծել նաեւ խաղաղ բնակավայրերը:
«alikonline.ir» - Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերւած հրադադարի մասին նոր պայմանաւորւածութեանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարաւ-արեւելեան հատւածում տեղակայւած զօրամասերից մէկի առաջնագծի ուղղութեամբ՝ շարունակելով հրետակոծել նաեւ խաղաղ բնակավայրերը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊԲ-ն:
Մասնաւորապէս ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիւ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշէն գիւղի ուղղութեամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու եւ վերջինիս ելման դիրքեր յետ շպրտելու համար: