Հա

Քաղաքական

27/10/2020 - 09:00

«Այս ամէնը դառնում է ե'ւ անհասկանալի, ե'ւ անընդունելի». Ի. Սաղաթելեանը՝ Փաշինեանի տեսաուղերձի մասին

Հիմա մենք մեր հասարակութեանը նախապատրաստում ենք ցաւոտ փոխզիջումների, թէ՞ տրամադրում, կազմակերպում, ոգեւորում եւ մղում ենք բաղձալի յաղթանակի։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը գրում է.

«Հիմա մենք մեր հասարակութեանը նախապատրաստում ենք ցաւոտ փոխզիջումների, թէ՞ տրամադրում, կազմակերպում, ոգեւորում եւ մղում ենք բաղձալի յաղթանակի։

Երբ զօրքը ճակատում կռւում է, երբ յայտարարվում է համազգային զօրահաւաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցւում երկրի ղեկավարի կողմից եւ զուգահեռ խօսւում է կապիտուլիացիայի կամ դրան այլընտրանք ցաւոտ փոխզիջման մասին, այս ամէնը դառնում է ե՛ւ անհասկանալի, ե՛ւ անընդունելի։

Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ եւ նպատակ ունի խօսել ցաւոտ փոխզիջումների մասին։

Ժողովրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինւորից մինչեւ գեներալ, կամաւորից մինչեւ թիկունքում գտնւող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչեւ բժիշկ եւ առաջնագծում հերոսացող երիտասարդ։

Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները եւ կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում եւ թիկունքում։

Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը եւ ողջ հայ ժողովրդի ներուժի արդիւնաւէտ օգտագործումը կենսական անհրաժեշտութիւն է։ Չյաղթելու տարբերակ չունենք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։