Հա

Քաղաքական

27/10/2020 - 11:00

«Առաւօտեան ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ հարաւային սահմանի Իրանի հետ հատման կէտի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը». ՊՆ-ն յայտնում է՝ ստիպւած է պատասխան հարւածներ հասցնել

Այսօր առաւօտեան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մէկը ընկել է ՀՀ տարածքում) եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարաւային սահմանի Իրանի հետ հատման կէտի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

«alikonline.ir» - Այսօր առաւօտեան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մէկը ընկել է ՀՀ տարածքում) եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարաւային սահմանի Իրանի հետ հատման կէտի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը։

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը եւ ՀՀ պետական սահմանի հրետակոծութիւնը, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ ստիպւած է լինելու պատասխան հարւածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղութեամբ»,- ասւած է խօսնակի գրառման մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։