ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդգար Առաքելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցաւոտ:
Եթէ պատերազմը հէնց սենց ու հէնց էսօր աւարտւում ա (ինչին անհնար ա հաւատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թէ՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:
«alikonline.ir» - ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդգար Առաքելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցաւոտ:
Եթէ պատերազմը հէնց սենց ու հէնց էսօր աւարտւում ա (ինչին անհնար ա հաւատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թէ՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:
Նախ` ինչի՞ դիմաց: Կարգավիճակի՞: Դրան թուրքերը սկի պատերազմից առաջ չէին համաձայնւում, չնայած «ֆոնդ»-ումդ 7 շրջան էր ու տարիների ամրացրած պաշտպանական գիծ, հիմա էդ ո՞նց պիտի համաձայնւեն, երբ Գորիս-Ստեփանակերտը ուղիղ նշանառութեան տակ ա արդէն գրեթէ: Իսկ եթէ պիտի ոչ թէ թուրքը, այլ այսպէս կոչւած քաղաքակիրթ աշխարհը ճանաչի, ապա ո՞րն ա ըտեղ փոխզիջումը, առանց որեւէ զիջման էլ յանուն Արցախի բնակչութեան փրկութեան կարան ճանաչեն պրծնեն:
Յետոյ, քարտեզին նայե՞լ ես, նայելո՞վ ես ասում փոխզիջում: Բա դրանք տալուց յետոյ, եթէ անգամ կարգավիճակը ապահովես, երկարաժամկէտ կտրւածքով Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի ու Ստեփանակերտի անվտանգութիւնը ո՞նց ես ապահովելու: Էդ մարդիկ ո՞նց են գիշերը գլուխները բարձին դնելու, ո՞նց են հող մշակելու, տուն կառուցելու, երեխայ ունենալու, բիզնես հիմնելու, ապագայի պլաններ կազմելու: Բա Սիւնիքո՞ւմ, Գեղարքունիքո՞ւմ, Վայոց Ձորո՞ւմ, Արարատո՞ւմ, Երեւանո՞ւմ ի վերջոյ:
Ի՞նչ ես բանակցելու, ո՞ւմ հետ ես բանակցելու: Երկընտրանքը ցաւօք սրտի շատ ակնյայտ ա: Կա՛մ պահում ենք, միացնում ենք մեզ ու ասում ենք կրկին փորձիր, կա՛մ չենք կարողանում, տալիս ենք ամբողջը ու կապիտալացւում: Էս ա: Խաղաղութեան համաձայնագիրն ու Նոբէլեան մրցանակը մոռացի, մէկընդմիշտ էդ վարդագոյն ակնոցները հանի՛, վանի՛ քեզանից: Դրանք արդէն կործանարար են ազգի համար:
Սա արցախա-ադրբեջանական կոնֆլիկտ չի, որ թէկուզ տեսական հնարաւորութիւն պահպանւի երկու (կամ ասել քեզ` երեք) ժողովուրդների միջեւ խաղաղութեան հաստատման: Էրդողանը եկել-հասել ա, հազարներով վարձկան ա բերել, գեներալ, ինքնաթիռ ու սուպերժամանակակից կործանիչներ ա տրամադրել, քաղաքական օրակարգի թիւ մէկ թեմա սարքել, որ մի քանի շրջան վերցնի ու խաղաղութիւն հաստատի՞ Հայաստանի հետ: Լո՞ւրջ: Շատ կուզենայի հաւատալ, բայց չի կպնում, բանականութիւնս սկսում ա հայհոյել ինձ:
Հա՛մ ասում ես կեանքի գնով էլ լինի, դիրքը պէտք ա պահէք, հա՛մ ասում ես ցաւոտ փոխզիջումների ենք պատրաստ: Դէ գնայ խրամատում կանգնածին ասա, որ իրա կեանքով պահած դիրքը ու տարածքը փոխզիջման ենթակայ են, տես քանի՞ հոգի կը պահի:
Խնդրում եմ, պահանջում եմ, հանի՛ էդ յիմար ուղերձները շրջանառութիւնից: Այլեւս մի՛ գործածի դրանք ո՛չ քո ժողովրդի հետ խօսելիս, ո՛չ էլ առաւել եւս թշնամու ու միջազգային հանրութիւն կոչւածի: Վերջինները խորապէս թքած ունեն դրա վրայ, թշնամին պատրաստ ա քո ամբողջական կապիտուլեացիային ու վերջ, իսկ քո ժողովրդին էլ էդ երկակի խաղը միայն կոտրելու ու յուսլքելու ա, ուրիշ ոչինչ:
Եթէ հայրենական, մինչեւ վերջ կանգնելու պատերազմ ա, ուրեմն ուղերձը պէտք ա լինի շատ յստակ` մինչեւ վերջ կանգնել ու յաղթել: Փոխզիջում աղերսելը թոյլի, հոգու խորքում, պարտւածի, յանձնւածի հոգեբանութիւն ա, որից պէտք ա հրաժարւել, եթէ ուզում ենք էս հողի վրայ շարունակել ապրել:
Չէի գրի, եթէ լռութեան կոնսենսուսն էդքան յանկարծակի ու ամբռնազբոսիկ կերպով չխաթարւէր: Էսքանը»։