Հա

Քաղաքական

27/10/2020 - 11:50

«Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու». Էդգար Առաքելեան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդգար Առաքելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցաւոտ:

Եթէ պատերազմը հէնց սենց ու հէնց էսօր աւարտւում ա (ինչին անհնար ա հաւատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թէ՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:

«alikonline.ir» - ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդգար Առաքելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցաւոտ:

Եթէ պատերազմը հէնց սենց ու հէնց էսօր աւարտւում ա (ինչին անհնար ա հաւատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թէ՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:

Նախ` ինչի՞ դիմաց: Կարգավիճակի՞: Դրան թուրքերը սկի պատերազմից առաջ չէին համաձայնւում, չնայած «ֆոնդ»-ումդ 7 շրջան էր ու տարիների ամրացրած պաշտպանական գիծ, հիմա էդ ո՞նց պիտի համաձայնւեն, երբ Գորիս-Ստեփանակերտը ուղիղ նշանառութեան տակ ա արդէն գրեթէ: Իսկ եթէ պիտի ոչ թէ թուրքը, այլ այսպէս կոչւած քաղաքակիրթ աշխարհը ճանաչի, ապա ո՞րն ա ըտեղ փոխզիջումը, առանց որեւէ զիջման էլ յանուն Արցախի բնակչութեան փրկութեան կարան ճանաչեն պրծնեն:

Յետոյ, քարտեզին նայե՞լ ես, նայելո՞վ ես ասում փոխզիջում: Բա դրանք տալուց յետոյ, եթէ անգամ կարգավիճակը ապահովես, երկարաժամկէտ կտրւածքով Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Շուշիի ու Ստեփանակերտի անվտանգութիւնը ո՞նց ես ապահովելու: Էդ մարդիկ ո՞նց են գիշերը գլուխները բարձին դնելու, ո՞նց են հող մշակելու, տուն կառուցելու, երեխայ ունենալու, բիզնես հիմնելու, ապագայի պլաններ կազմելու: Բա Սիւնիքո՞ւմ, Գեղարքունիքո՞ւմ, Վայոց Ձորո՞ւմ, Արարատո՞ւմ, Երեւանո՞ւմ ի վերջոյ:

Ի՞նչ ես բանակցելու, ո՞ւմ հետ ես բանակցելու: Երկընտրանքը ցաւօք սրտի շատ ակնյայտ ա: Կա՛մ պահում ենք, միացնում ենք մեզ ու ասում ենք կրկին փորձիր, կա՛մ չենք կարողանում, տալիս ենք ամբողջը ու կապիտալացւում: Էս ա: Խաղաղութեան համաձայնագիրն ու Նոբէլեան մրցանակը մոռացի, մէկընդմիշտ էդ վարդագոյն ակնոցները հանի՛, վանի՛ քեզանից: Դրանք արդէն կործանարար են ազգի համար:

Սա արցախա-ադրբեջանական կոնֆլիկտ չի, որ թէկուզ տեսական հնարաւորութիւն պահպանւի երկու (կամ ասել քեզ` երեք) ժողովուրդների միջեւ խաղաղութեան հաստատման: Էրդողանը եկել-հասել ա, հազարներով վարձկան ա բերել, գեներալ, ինքնաթիռ ու սուպերժամանակակից կործանիչներ ա տրամադրել, քաղաքական օրակարգի թիւ մէկ թեմա սարքել, որ մի քանի շրջան վերցնի ու խաղաղութիւն հաստատի՞ Հայաստանի հետ: Լո՞ւրջ: Շատ կուզենայի հաւատալ, բայց չի կպնում, բանականութիւնս սկսում ա հայհոյել ինձ:

Հա՛մ ասում ես կեանքի գնով էլ լինի, դիրքը պէտք ա պահէք, հա՛մ ասում ես ցաւոտ փոխզիջումների ենք պատրաստ: Դէ գնայ խրամատում կանգնածին ասա, որ իրա կեանքով պահած դիրքը ու տարածքը փոխզիջման ենթակայ են, տես քանի՞ հոգի կը պահի:

Խնդրում եմ, պահանջում եմ, հանի՛ էդ յիմար ուղերձները շրջանառութիւնից: Այլեւս մի՛ գործածի դրանք ո՛չ քո ժողովրդի հետ խօսելիս, ո՛չ էլ առաւել եւս թշնամու ու միջազգային հանրութիւն կոչւածի: Վերջինները խորապէս թքած ունեն դրա վրայ, թշնամին պատրաստ ա քո ամբողջական կապիտուլեացիային ու վերջ, իսկ քո ժողովրդին էլ էդ երկակի խաղը միայն կոտրելու ու յուսլքելու ա, ուրիշ ոչինչ:

Եթէ հայրենական, մինչեւ վերջ կանգնելու պատերազմ ա, ուրեմն ուղերձը պէտք ա լինի շատ յստակ` մինչեւ վերջ կանգնել ու յաղթել: Փոխզիջում աղերսելը թոյլի, հոգու խորքում, պարտւածի, յանձնւածի հոգեբանութիւն ա, որից պէտք ա հրաժարւել, եթէ ուզում ենք էս հողի վրայ շարունակել ապրել:

Չէի գրի, եթէ լռութեան կոնսենսուսն էդքան յանկարծակի ու ամբռնազբոսիկ կերպով չխաթարւէր: Էսքանը»։

Յարակից լուրեր

  • Կարմիր գիծերը քաշուած համարեցէք
    Կարմիր գիծերը քաշուած համարեցէք

    Դիտեցէք լուսանկարը, որ հատորներու դառն պերճախօսութեամբ մեզի կ՚ըսէ, թէ ով ենք մենք եւ ով է մեր թշնամին եւ ինչ է այն ուժը, որուն ձեռքերուն մէջ կը գտնուի մեր երկրին ղեկը։ Հոս այլեւս նրբերանգներ չկան։ «Մեղմացուցիչ դէպք յանցանաց»-ներ գոյութիւն չունին, որոնց ետին կարողանաք պահուըտիլ։ Թշնամին է, որ օր-ցերեկով կը ժպրհի ձեր արժանապատւութիւնը քուրջի վերածել եւ դուք ոչինչ ունիք ըսելու։

  • «Մենք այսօր կախւած ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկութիւնից»․ ազատամարտիկ գնդապետ
    «Մենք այսօր կախւած ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկութիւնից»․ ազատամարտիկ գնդապետ

    Նիկոլ Փաշինեանը դիտաւորութեամբ, քայլ առ քայլ կործանեց Արցախի եւ Հայաստանի զինւած ուժերը, եւ մենք այսօր Ադրբեջանի դէմ անպաշտպան ենք։ Թշնամին Արցախի գրաւեալ տարածքներում 6 զօրամաս է կառուցել արդէն, 8 զօրատեսակ եւ 12 հազար զինւոր է տեղակայել։ 9 ամսւայ ընթացքում Հայաստանը ոչ մի մետր խրամատ չի փորել։ Շուտով տեռորիստներով Երեւանն է լցւելու, որովհետեւ անպաշտպան ենք։ 

  • «Ադրբեջանը կարող է իր զօրքերը մտցնել ՀՀ տարածք՝ Արցախում սադրանքների պատրւակով»․ ադրբեջանագէտ
    «Ադրբեջանը կարող է իր զօրքերը մտցնել ՀՀ տարածք՝ Արցախում սադրանքների պատրւակով»․ ադրբեջանագէտ

    Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը հաւաքել է բանակի ղեկավար կազմին, խօսել ՀՀ զինւած ուժերի կողմից, իբրեւ թէ, սադրանքների մասին, եւ յանձնարարականներ տւել Ղարաբաղում տեղակայւած զօրամասերի հրամանատարներին։

    Ի՞նչ յանձնարարականների մասին կարող է խօսք լինել՝ հարցը ճիշտ կը լինէր ուղղել ռուս խաղաղապահներին՝ Yerkir.am-ի՝ հետ հարցազրոյցում ասաց ադրբեջանագէտ Արմինէ Ադիբէկեանը։

  • «Եթէ Զանգեզուրի հանքավայրը ազգայնացնում ենք, ապա ինչպէ՞ս ենք Ամուլսարինը տալիս օտարերկրացիներին»․ Մարատ Գրիգորեան
    «Եթէ Զանգեզուրի հանքավայրը ազգայնացնում ենք, ապա ինչպէ՞ս ենք Ամուլսարինը տալիս օտարերկրացիներին»․ Մարատ Գրիգորեան

    Եթէ երկրի քաղաքական իշխանութիւնը ուզում է ազգայնացնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրը՝ քաղաքական դրդապատճառներով, այդ դէպքում ինչպէ՞ս կարող է հիմնաւորել, որ Ամուլսարի հանքավայրը տալիս են օտարերկրեայ ընկերութիւններին շահագործման համար, անհասանալի է, դա է՞լ պիտի ազգայնացնեն դեռ չշահագործւած՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ԵՊՀ աշխարհագրութեան եւ երկրաբանութեան ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորեանը։

  • «Կը կանգնենք մինչեւ վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳ նախարար
    «Կը կանգնենք մինչեւ վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳ նախարար

    Արցախի՝ վերջին պատերազմից յետոյ ներկայիս վիճակում յայտնւելուց յետոյ Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սիւնիքի բռնազաւթման ուղղութեամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրեան աշխարհաքաղաքական ճակատը»: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը՝ կոչ անելով սթափւել եւ հասկանալ՝ ինչ է կատարւում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։