Հա

Քաղաքական

27/10/2020 - 13:20

Բանակցութիւններ

Անհատ անձանց, հաւաքականութիւնների, ազգերի ու պետութիւնների միջեւ առաջացած քաղաքական եւ ոչ-քաղաքական, զանազան հարցերի, տարաձայնութիւնների եւ թնջուկների, քաղաքակիրթ ձեւով վերացման համար, ըստ տեղական սովորութեանց ու միջազգային նորմերի, կողմերի փաստաբանների եւ ներկայացուցիչների միջեւ, առանց նախապայմանների, տեղի են ունենում բանակցութիւններ, խնդրոյ առարկայ հարցերի քննարկման եւ վերջնական լուծման գալու համար: Բանակցութիւնները միջազգային շրջանակներում համարւում են քաղաքակիրթ գործընթաց:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

 

Անհատ անձանց, հաւաքականութիւնների, ազգերի ու պետութիւնների միջեւ առաջացած քաղաքական եւ ոչ-քաղաքական, զանազան հարցերի, տարաձայնութիւնների եւ թնջուկների, քաղաքակիրթ ձեւով վերացման համար, ըստ տեղական սովորութեանց ու միջազգային նորմերի, կողմերի փաստաբանների եւ ներկայացուցիչների միջեւ, առանց նախապայմանների, տեղի են ունենում բանակցութիւններ, խնդրոյ առարկայ հարցերի քննարկման եւ վերջնական լուծման գալու համար: Բանակցութիւնները միջազգային շրջանակներում համարւում են քաղաքակիրթ գործընթաց:

Բանակցութիւնները վարում են պետութիւնների եւ միջազային յարաբերութիւններով զբաղւող կառոյցների ներկայացուցիչները, որոնք վարում են տւեալ երկրի արտաքին քաղաքականութիւնը եւ պաշտպանում են երկրի տարածքային ամբողջականութիւնը ինքնիշխանութիւնը, անվտանգութիւնը եւ քաղաքացիների շահերը:

Բանակցութիւնները բարւոք լուծում ու ցանկալի արդիւնքի են հասնում, երբ բանակցող կողմերը բարձր գիտակցութեան տէր են եւ յարգում են միմեանց պետական եւ միջազգային օրէնքներով ամրագրւած, մարդկային, իրական եւ իրաւական իրաւունքները, ինչպէս Չէխիան ու Սլովակիան, որոնք յարգելով միմիանց իրաւունքները, հաշտ ու համերախշ կերպով ստեղծեցին իրենց առանձին հանրապետութիւնները: Հակառակ պարագային, եթէ կողմերից որեւէ մէկը դրսեւորում է ռասիստական, մեծապետական մտածումներ եւ իրեն աւելի գերակայ է համարում քան դիմացինը, ինչպէս Ադրբեջանն ու Թուրքիան, բանակցութիւնը պիտի համարել տապալւած, որից յետոյ ծայր է առնում զանազան մակարդակի բախումներ, ընդհուպ մինչեւ լայնատարած պատերազմներ:

Դժբախտաբար, մեր դարաւոր թշնամիներ՝ թուրքիան, ադրբեջանը եւ նրանց սպառազինողները, տառապում են մեծապետականութեան բարդոյթի ճիրաններում: Ըստ պանթուրքիզմի գաղափարախօսութեան, Աֆերիկայից մինչեւ Չինաստան ու մինչ սառուցեալ ովկիանոս սփռւած թուրքալեզու ժողովրդներից կազմւած մեծ թուրանի ստեղծման երազանքով է տառապում Թուրքիան: Մեծ թուրանի նպատակին հասնելու միակ արգելքը Հայ ժողովուրդն ու Հայաստանն էր, հետեւաբար պիտի ոչնչացւէր այդ արգելքը եւ ըստ այդ հրէշային ծրագրի Թուրքիան պիտի ոչնչացնէր ատեւմտեան հայութեանը եւ Ադրբեջանը՝ արեւելահայութեանը, որին ժամանակի Ադրբեջանը չյաջողեց ի կատար ածել, սակայն այսօր նէոօսմանիզմի տարազով գլուխ բարձրացրած թուրքիայի լայնածաւալ օժանդակութեամբ, սանձազերծած իր սեպտեմբերեան պատերազմով փորձում է լրացնել իր անաւարտ հրէշային ծրագիրը, որի դիմաց հայ ժողովուրդը, Մայիսեան հերոսամարտերի ոգով ոտքի է եւ անշուշտ պիտի յաղթի:

Այս կենաց-մահու պատերազմի յաղթանակով ոչ միայն կը լուծւի Արցախի հիմնահարցը այլ յաչս միջազգային հանրութեան, առաւէլ պիտի բարձրանայ հայ ժողովրդի ու հայ պետականութեան հեղինակութիւնը, որից յետոյ մենք թէ՛ տարածաշրջանում, թէ՛ աշխարհի քաղաքական կեանքում եւ թէ բանակցութիւններում աւելի ազդեցիկ ներկայութիւն ենք ունենալու, որն եւս իր հերթին, առաւել նպաստելու եւ յաջողութիւններ է բերելու Հայ Դատի համար տարւող աշխատանքների ծիրից ներս, հետեւաբար ի գին ամէն զոհողութեանց, պիտի յաղթենք ու պիտի յաղթենք:

Պատերազմի ճակատագիրը կոփւում է պատերազմի առաջնագծի եւ թիկունքի աներկբայ ու ծրագրւած համագործակցութեամբ, մենք՝ բոլոր հայերս, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, առաջնագծում չլինելու բերումով, մեզ պիտի համարենք ռազմաճակատի թիկունքում գտնւող զինւորներ եւ մեր բոլոր նիւթական ու բարոյական հնարաւորութիւնները, հունաւորենք դէպ ռազմաճակատ եւ ի սպաս դնենք մեր քաջարի մարտիկներին, որպէսզի նրանք իրենց թիկունքը ապահով զգալով աւելի զօրեղ մարտնչեն թշնամու դէմ, վասն հայրենայց փրկութեան սուրբ գործի ու վերջնական յաղթանակի:

 

Նոր Ջուղա

26.10.2020 թ.

Յարակից լուրեր

  • Փաշինեանի «ընտիր» մտքերից
    Փաշինեանի «ընտիր» մտքերից

    Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի քանիերորդ անգամւայ համար, օգտագործեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» դարձւածքը:

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

  • Հայրենասիրութիւն
    Հայրենասիրութիւն

    Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։