Հա

Քաղաքական

27/10/2020 - 14:10

«Եթէ յանկարծակի կրկնւեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք». Դաւիթ Տօնոյեանի մօտ քննարկւել է իրավիճակը ՀՀ հարաւային սահմանին

ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարաւային սահմանում առկայ օպերատիւ իրադրութիւնը եւ առաջիկայ քայլերն ու խնդիրները:

«alikonline.ir» - ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարաւային սահմանում առկայ օպերատիւ իրադրութիւնը եւ առաջիկայ քայլերն ու խնդիրները: Տեղեկացնում է News.am-ը:

Յիշեցնենք, որ այսօր առաւօտեան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարաւային սահմանի Իրանի հետ հատման կէտի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մէկն ընկել է ՀՀ տարածքում:

«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսւում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:

ՀՀ զինւած ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկեանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկայ բոլոր ուժերով կը հասնենք հուժկու հարւած եւ կը կիրառենք զինանոցում գտնւող բոլոր զէնքի տեսակները»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Նաեւ նշւեց. «Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթէ յանկարծակի կրկնւեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգութիւնը չենք թողնելու»:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը եւ ՀՀ պետական սահմանի հրետակոծութիւնը, ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարում է, որ ստիպւած է լինելու պատասխան հարւածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։