Հա

Քաղաքական

29/10/2020 - 14:00

«Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնը դատապարտւած է ձախողման եւ շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրութեանը». ՀՀ ԱԳՆ

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկւել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարւածային ԱԹՍ-ների յարձակումներին, ինչպէս նաեւ ռազմական օդուժի ռմբակոծումներին։ 

«alikonline.ir» - Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկւել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարւածային ԱԹՍ-ների յարձակումներին, ինչպէս նաեւ ռազմական օդուժի ռմբակոծումներին։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Հոկտեմբերի 28-ի երկրորդ կէսից մինչ այս պահը ներառեալ անդադար թիրախաւորւում են Ստեփանակերտը, Շուշին եւ Մարտակերտը։ Ամենաուժգին հարւածների են ենթարկւում Ստեփանակերտը եւ Մարտակերտը, որի արդիւնքում խաղաղ բնակչութեանը հասցւում է հսկայական վնաս, ոչնչացւում են քաղաքացիական ենթակառուցւածքները։ Համավարակի պայմաններում հարւածներ են հասցւում հիւանդանոցներին եւ առողջապահական այլ ենթակառուցւածքներին։ Կան բազմաթիւ զոհեր եւ վիրաւորներ։

Խաղաղ բնակչութեան դէմ կատարւող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական յանցանքներն ուղեկցւում են Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրաւմամբ եւ հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Չնայած միջազգային համայնքի կոչերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը յամառօրէն մերժում է հրադադարի պայմանաւորւածութիւնների իրականացումը եւ հակամարտութեան գօտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրութիւնը եւ խուսափել դրա պատասխանատւութիւնից՝ Ադրբեջանը միաժամանակ ծաւալել է կեղծիքների ու հերիւրանքների վրայ հիմնւած քարոզարշաւ՝ մոլորեցնելու միջազգային հանրութեանը։

Ադրբեջանի մարդկութեան դէմ ոճիրների եւ էթնիկ զտումների քաղաքականութիւնը դատապարտւած է ձախողման եւ շարունակելու է հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրութեանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանութեան համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,- ասւած է ՀՀ ԱԳՆ յայտարարութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։