Հա

Քաղաքական

29/10/2020 - 18:20

«Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտութեան համատեքստում». Զոհրաբ Մնացականեան

Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ  Լեռնային  Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում: 

«alikonline.ir» - Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ  Լեռնային  Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ կը համաձայնի արդեօք Հայաստանը Թուրքիայի մասնակցութեանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններին:

«Թուրքիան այս հակամարտութիւնը դիտարկում է որպէս մէկ այլ հարեւան տարածաշրջանում՝ Հարաւային Կովկասում իր ազդեցութիւնը նախագծելու հնարաւորութիւն: Հակամարտութիւնը օգտագործելու եւ իր իշխանութիւնը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականութեանը պէտք է դիմադրել, այլ ոչ թէ խրախուսել»,- ասել է Մնացականեանը:

Նախարարի խօսքով` որեւէ մէկը, ներառեալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպէս անկողմնակալ կամ չէզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում:

«Հէնց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից յայտարարւած մարտական գործողութիւնների անյապաղ դադարեցման կոչը, մինչեւ Ադրբեջանն այդ կապակցութեամբ կարծիք կարտայայտէր», - ընդգծել է Մնացականեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։