Հա

Քաղաքական

01/11/2020 - 13:30

«Բաքւի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակութեան շրջանում կարողացել է արմատաւորել «Շուշին Ադրբեջանի բռնազաւթւած մարգարիտն է» առասպելոյթ-կարծրատիպը». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Հայաստանում տարածւած է սխալ տեսակէտ, թէ Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորման բաշիբոզուկները որեւէ գաղափարական շարժառիթ չունեն մեր դէմ կռւելու, ինչը արմատապէս սխալ է եւ յանգեցնում է թշնամու բարոյահոգեբանական խթանների թերագնահատման՝ դրանից բխող հնարաւոր վրիպումներով։

Իրականում տասնամեակներ շարունակ Բաքւի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակութեան շրջանում ոչ միայն մեթոդաբար տարածել է հակահայկականութեան ախտն իր ամբողջութեան մէջ, այլ նաեւ չափազանց ագրեսիւ քարոզչութեան միջոցով կարողացել է արմատաւորել Արցախի վերաբերեալ այն կեղծ մտայնութիւնը, որի խտացումներից մէկը, դիցուք, «Շուշին Ադրբեջանի բռնազաւթւած մարգարիտն է» առասպելոյթ-կարծրատիպն է։

Ակնյայտ է, որ այն որեւէ աղերս չունի իրականութեան հետ, կամ աւելի «լաւատեսական» մօտեցման դէպքում, այդ աղերսը սոսկալիօրէն թոյլ է եւ խոցելի, սակայն, այսուհանդերձ, առասպելոյթն առկայ է եւ բաշիբոզուկների համար ծառայում է գաղափարական խթան։

#մահ_թշնամուն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։