Հա

Քաղաքական

02/11/2020 - 10:30

«Հարաւ-արեւելեան ուղղութեամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մօտեցնել զրահատեխնիկա. թշնամական շարասիւները յայտնաբերւել եւ ոչնչացւել են». Արցախի ՊԲ

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիւութեամբ ընթացել են մարտական գործողութիւններ: 

«alikonline.ir» - Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիւութեամբ ընթացել են մարտական գործողութիւններ: Որոշ ուղղութիւններում ծաւալւող թշնամական շարասիւները յայտնաբերւել եւ ոչնչացւել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Հակառակորդը շարունակել է նաեւ հրթիռահրետանային հարւածներ հասցնել խաղաղ բնակավայրերին: Հարաւ-արեւելեան ուղղութեամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մօտեցնել զրահատեխնիկա:

ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողութիւնների արդիւնքում խոցւել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները յետ են քաշւել:

Ներկայ պահին օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը գտնւում է ՊԲ վերահսկողութեան ներքոյ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։