Հա

Քաղաքական

02/11/2020 - 12:50

«Շահէն Մեղրեանի անւան կամաւորական ջոկատը Աւետարանոց գիւղի շրջակայքում օրերս մերձամարտ է վարել 22 հոգուց կազմւած թուրքական յատուկ նշանակութեան ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին». Պօղոսեան

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայեանի եւ Շահէն Մեղրեանի անւան կամաւորական ջոկատների տղաների հետ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայեանի եւ Շահէն Մեղրեանի անւան կամաւորական ջոկատների տղաների հետ: Հանդիպման տեսագրութիւնը քիչ յետոյ հասանելի կը լինի նախագահի ֆէյսբուեան էջում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խօսնակ Վահրամ Պօղոսեանը։

«Ի դէպ, Շահէն Մեղրեանի անւան՝ շահումեանցիներից կազմւած կամաւորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինեանի գլխաւորութեամբ, Ասկերանի շրջանի Աւետարանոց գիւղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմւած թուրքական յատուկ նշանակութեան ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է յաջողւել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկութեան դէպքում, կարող էին նաեւ այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին իւրայիններին պատմելու հնարաւորութիւն են տւել:

Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։