Այսօր հանդիպել եմ Արցախեան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայեանի եւ Շահէն Մեղրեանի անւան կամաւորական ջոկատների ազատամարտիկների հետ:
«alikonline.ir» - Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հանդիպել եմ Արցախեան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայեանի եւ Շահէն Մեղրեանի անւան կամաւորական ջոկատների ազատամարտիկների հետ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը:
Նա, մասնաւորապէս, յաւելել է. «Հայոց պատմութեան այս կարեւորագոյն շրջափուլում, երբ վտանգւած են մեր ժողովրդի անվտանգութիւնն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարութիւնն անգնահատելի է, ինչպէս եւ եղել է Վլադիմիր Բալայեանի ու Շահէն Մեղրեանի դէպքում:
Հայրենի հողի փրկութեան համար նրանց գործած սխրանքների մասին խօսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց յընթացս պարտաւոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը եւ պարգեւատրել»: