Հա

Քաղաքական

03/11/2020 - 11:20

Ադրբեջանն աւիացիոն հարւածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր. զոհեր ու վիրաւորներ չկան

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լոյս 3-ի գիշերը Ադրբեջանի զինւած ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարւածների հետեւանքով քաղաքի տարբեր հատւածներում կան աւերածութիւններ:

«alikonline.ir» - Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լոյս 3-ի գիշերը Ադրբեջանի զինւած ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարւածների հետեւանքով քաղաքի տարբեր հատւածներում կան աւերածութիւններ:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանը, ներկայացնելով առաւօտեան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարւածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափւել են քաղաքի տարբեր հատւածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գիւղում: Փառք Աստծոյ, խաղաղ բնակչութեան շրջանում զոհեր եւ վիրաւորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատւածներում աւերածութիւններ կան: Երէկ էլ էին աւիացիայով հարւածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշեց Սարգսեանը:

Նա յայտնեց, որ դեռ չգիտեն, թէ հարւածների հետեւանքով ինչ ենթակառուցւածքներ են վնասւել, դեռ պէտք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասւած ենթակառուցւածք ունենալու դէպքում տեղի մասնագէտները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչութիւնը ներկայ պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգութեան կանոնները, ապահով են»,- ասաց Սարգսեանը:

Արցախի խաղաղ բնակավայրերում նոյեմբերի 2-ի լոյս 3-ի գիշերն, ընդհանուր առմամբ, պահպանւել է յարաբերական հանգիստը։ Լուսադէմին թշնամին վերսկսել է գործողութիւնները եւ կրակ է բացել նաեւ «Սմերչ» կայանքից՝ Մարտունի եւ Շուշի քաղաքների ուղղութեամբ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։