Արցախի Հանրապետութեան տարածքում յայտնւել է թշնամական ուժերի կողմից արձակւած նոր զինատեսակ։
«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան տարածքում յայտնւել է թշնամական ուժերի կողմից արձակւած նոր զինատեսակ։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնը տեղեկացնում է, որ ուսումնասիրութեան համաձայն, այն այրող կասետային զէնք է` մօտ 40 սմ երկարութեամբ, որի կիրառումը խաղաղ բնակչութեան ուղղութեամբ արգելւած է Ժնեւեան եւ միջազգային կոնւեցիաներով։
Այս զինատեսակը նախատեսւած է զանգւածային ոչնչացման եւ տարածքների հրկիզման համար: