Հա

Քաղաքական

03/11/2020 - 18:00

«Մարտունու ուղղութեամբ կիրառւել է ռազմական աւիացիա, հրետակոծւել Շուշին, Շահումեանի շրջանում РСЗО տեսակի հրթիռ է կիրառւել»․ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայութիւն

Մարտական գործողութիւններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաեւ խաղաղ բնակավայրերը։

«alikonline.ir» - Մարտական գործողութիւններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաեւ խաղաղ բնակավայրերը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնից։

Օրւայ ընթացքում թշնամական ուժերը ռազմական աւիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղութեամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։

Իսկ Շահումեանի շրջանում կիրառել են РСЗО տեսակի հրթիռ։

Նախնական տւեալներով տուժածներ չկան։

Յարակից լուրեր

  • Վերջին անգամ Շուշիում՝ մահւան հետ դէմ յանդիման, կամ ինչպէս ընկաւ թշնամու ինքնաթիռը
    Վերջին անգամ Շուշիում՝ մահւան հետ դէմ յանդիման, կամ ինչպէս ընկաւ թշնամու ինքնաթիռը

    «Armeniansputnik.am»-ի սիւնակագիր Նայիրի Յոխիկեանը ադրբեջանցիների սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ եղել է Արցախի տարբեր բնակավայրերում, թշնամու հրետակոծութեան տակ փորձել իր ուժերի ներածին չափով օգնել բանակին ու արցախցիներին։ Ներկայացնում ենք նրա հերթական պատմութիւնը։

  • «Արցախահայութիւնն իր թիկունքում պէտք է զգայ 10 մլն հայութեան շունչը». Իշխան Սաղաթելեանն ամփոփել է Արցախ այցի արդիւնքները
    «Արցախահայութիւնն իր թիկունքում պէտք է զգայ 10 մլն հայութեան շունչը». Իշխան Սաղաթելեանն ամփոփել է Արցախ այցի արդիւնքները

    Արցախի անվտանգութեան խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանեանի եւ արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ. Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտօնական հանդիպումների արդիւնքների ամփոփման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

  • Ադրբեջանի նախագահը խօսում է ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով
    Ադրբեջանի նախագահը խօսում է ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով

    Ադրբեջանի նախագահը [եւ իշխանութեան միւս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչութեան մասին խօսում են էթնիկ զտումների ու ցեղասպանութեան բացայայտ սպառնալիքներով:

  • Լռութեան ձայնը...
    Լռութեան ձայնը...

    Սրանից շուրջ երեք տարի առաջ պատիւ ու երջանկութիւնն ունեցանք Երեւանի Պետ. համալսարանի պատմութեան ամբիոնում վայելելու հայկական Շուշին ազատագրող լեգենդար Արկադի Տէր-Թադէոսեանի (Կոմանդոս) խրախուսիչ-խթանիչ ներկայութիւնը:

  • Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը
    Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը

    Սփիւռքահայերի կէս միլիոն դոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնւած «Սիդնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցւած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսւեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիդնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնւեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն դոլարին գումարւել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցւածքների ապահովման համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։