Արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում մարտերը շարունակւում են: Յատկապէս ինտենսիւ մարտական գործողութիւններ են ընթանում ճակատային գծի արեւելեան եւ հարաւ-արեւելեան ուղղութիւններում:
«alikonline.ir» - Արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում մարտերը շարունակւում են: Յատկապէս ինտենսիւ մարտական գործողութիւններ են ընթանում ճակատային գծի արեւելեան եւ հարաւ-արեւելեան ուղղութիւններում: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը։
ՊԲ ստորաբաժանումների գրագէտ գործողութիւնների արդիւնքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի եւ կենդանի ուժի կորուստներ, մասնաւորապէս՝ արեւելեան ուղղութեամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացւել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպէս նաեւ առգրաււել 1 հետեւակի մարտական մեքենայ: