Հա

Քաղաքական

04/11/2020 - 11:10

«Արցախի ժողովրդի համար ստեղծւած գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանութիւնները եւ ՊԲ-ն ունեն բնակչութիւնը պաշտպանելու եւ թշնամուն հակահարւած տալու անքակտելի իրաւունք». Աննա Նաղդալեան

Արցախի ժողովրդի համար ստեղծւած գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանութիւնները եւ Պաշտպանութեան բանակը ունեն սեփական բնակչութիւնը պաշտպանելու եւ թշնամուն հակահարւած տալու անքակտելի իրաւունք:

«alikonline.ir» - Արցախի ժողովրդի համար ստեղծւած գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանութիւնները եւ Պաշտպանութեան բանակը ունեն սեփական բնակչութիւնը պաշտպանելու եւ թշնամուն հակահարւած տալու անքակտելի իրաւունք, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խօսնակ Աննա Նաղդալեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոնի ուղղութեամբ հրթիռային հարւածներ հասցնելուն:

«Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինւած ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախաւորւել են Ստեփանակերտի եւ Շուշիի քաղաքացիական ենթակառուցւածքները, մասնաւորապէս հարւածներ են հասցւել Ստեփանակերտի Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոնի ուղղութեամբ։ Կան տուժածներ:

Ադրբեջանի զինւած ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատութիւնների շարունակական թիրախաւորումը եւս մէկ անգամ ցոյց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նպատակը՝ առաւելագոյն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչութեանը, յատկապէս առաջնագծից հեռու գտնւող կանանց եւ երեխաներին:

Սա պետական ահաբեկչութեան հերթական դրսեւորում է, որն իրականացւում է մի պետութեան կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդէն իսկ դարձել է Հարաւային Կովկասում միջազգային ահաբեկիչների եւ գրոհայինների կուտակման կենտրոն:

Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծւած գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանութիւնները եւ Պաշտպանութեան բանակը ունեն սեփական բնակչութիւնը պաշտպանելու եւ թշնամուն հակահարւած տալու անքակտելի իրաւունք»,- ասւած է ՀՀ ԱԳՆ խօսնակի յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։