Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարաւ-արեւելք ընկած ճակատային գծի հատւածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրաւմամբ նախաձեռնել են հերթական յարձակումը:
«alikonline.ir» - Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքից հարաւ-արեւելք ընկած ճակատային գծի հատւածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրաւմամբ նախաձեռնել են հերթական յարձակումը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
ՊԲ ստորաբաժանումները, անցնելով պաշտպանութեան, յստակօրէն իրականացրել են առաջադրւած մարտական խնդիրները եւ խոցելով հակառակորդի 3 տանկ կասեցրել վերջինիս յարձակումը:
Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նոյն ուղղութեամբ ձեռնարկել է հերթական յարձակումը եւ, կորցնելով եւս 2 տանկ ու 2 հետեւակի մարտական մեքենայ, դարձեալ յետ է շպրտւել ելման դիրքեր:
Ճակատային գծի տւեալ հատւածում ներկայ պահին մարտերը շարունակւում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիւ-մարտաւարական իրադրութիւնը: