Հա

Քաղաքական

04/11/2020 - 18:30

Թշնամին 120 մմ ականանետի մի քանի հարւած է հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերին․ կայ վիրաւոր

Թշնամին դարձեալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տւեալներով կայ մէկ վիրաւոր։

«alikonline.ir» - Թշնամին դարձեալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տւեալներով կայ մէկ վիրաւոր։

Այս մասին յայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութիւնից։

Արցախի դէմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակւում է։ Քաղաքացիական ենթակառուցւածքներն ու հանրային նշանակութեան օբիեկտները մնում են թշնամու նշանակէտում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարւած է հասցւել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքացիական բնակչութեան շրջանում նախնական տւեալներով կայ մէկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիւ աւերածութիւններ։

Յարակից լուրեր

  • «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում
    «Մանկութեան երանգներ» խորագրով ցուցահանդէս Ստեփանակերտում

    Երէկ՝ յունիսի 11-ին, Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ցուցասրահում կայացել է «Մանկութեան երանգներ» ցուցահանդէսը, որը նախաձեռնել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակը՝ ԱՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի հետ համատեղ:

  • Ստեփանակերտում աւարտւել է ՀՅԴ պատանեկան ճամբարը
    Ստեփանակերտում աւարտւել է ՀՅԴ պատանեկան ճամբարը

    Երէկ՝ մայիսի 1-ին, Ստեփանակերտի Իւրի Պօղոսեանի անւան N6 դպրոցում տեղի է ունեցել ՀՅԴ պատանեկան վերջին ճամբարի փակման արարողութիւնը: 

  • «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի». Ցուցահանդէս Ստեփանակերտում
    «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի». Ցուցահանդէս Ստեփանակերտում

    Ապրիլի 24-ին Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում բացւել է «Ադրբեջանը քաղաքակրթութեան թշնամի» խորագրով բռնազաւթւած տարածքների պատմամշակութային յուշարձանների լուսանկարների ցուցահանդէսը։ 

  • Ստեփանակերտում տեղի է ունեցել աւանդական ջահերով երթ
    Ստեփանակերտում տեղի է ունեցել աւանդական ջահերով երթ

    ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ Ստեփանակերտում կազմակերպւել է աւանդական ջահերով երթ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:

  • ՀՅԴ ծրագիր՝ Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման համար
    ՀՅԴ ծրագիր՝ Արցախի երիտասարդութեան կարողականութեան եւ հմտութիւնների զարգացման համար

    ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը մարտի 2-ին, հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դ.Ս. Գաբրիէլեանի եւ Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնութեան եւ լրատւութեան բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումեանի, ուսանողական խորհրդի նախագահ Նորա Աղաբաբեանի եւ տեղակալ Նարինէ Առուշանեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։