Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դէմ մեր պայքարի ռազմավարութիւնը:
«alikonline.ir» - Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դէմ մեր պայքարի ռազմավարութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահը:
«Պրոֆեսիոնալ զինւորականների եւ կամաւորականների համատեղ ջանքերով ստեղծւած պաշտպանական ամրութիւնները եւ տղաների վճռականութիւնը յոյս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրւում են բոլոր հնարաւոր ջանքերը:
Շուշին իր հոգեւոր եւ մշակութային արժէքներով ու աւանդոյթներով, մեր ամենամեծ ժառանգութիւններից է, որ ստացել ենք պապերից եւ նոյն հայկական ոգով պէտք է փոխանցենք մեր սերունդներին:
Յ.Գ.
Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նւիրեալ զաւակ, գեներալ-գնդապետ Սէյրան Օհանեանին»,- գրել է նա: