Հա

Քաղաքական

05/11/2020 - 14:00

«Զինւորականների եւ կամաւորականների ջանքերով ստեղծւած ամրութիւնները եւ վճռականութիւնը յոյս են ներշնչում, որ Շուշին անառիկ պահելու համար գործադրւում են բոլոր ջանքերը». ԱՀ նախագահ

Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դէմ մեր պայքարի ռազմավարութիւնը:

«alikonline.ir» - Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դէմ մեր պայքարի ռազմավարութիւնը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԱՀ նախագահը:

«Պրոֆեսիոնալ զինւորականների եւ կամաւորականների համատեղ ջանքերով ստեղծւած պաշտպանական ամրութիւնները եւ տղաների վճռականութիւնը յոյս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրւում են բոլոր հնարաւոր ջանքերը:

Շուշին իր հոգեւոր եւ մշակութային արժէքներով ու աւանդոյթներով, մեր ամենամեծ ժառանգութիւններից է, որ ստացել ենք պապերից եւ նոյն հայկական ոգով պէտք է փոխանցենք մեր սերունդներին:

Յ.Գ.

Յատուկ շնորհակալութիւն եմ յայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նւիրեալ զաւակ, գեներալ-գնդապետ Սէյրան Օհանեանին»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։