Հա

Քաղաքական

05/11/2020 - 19:50

«Շուշիի ուղղութեամբ նկատւել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ոչնչացւել է․ Քարինտակի եւ Լիսագորի հատւածներում նկատւած թշնամու փոքր խմբերը եւս ոչնչացւել են»․ Արցախի ՊԲ

Այսօր ադրբեջանա-արցախեան հակամարտութեան գօտում շարունակւել են մարտական գործողութիւնները, որի ընթացքում տարբեր ուղղութիւններով թշնամական ուժերը ձեռնարկել են յարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած քայլերի արդիւնքում չէզոքացւել են: 

«alikonline.ir» - Այսօր ադրբեջանա-արցախեան հակամարտութեան գօտում շարունակւել են մարտական գործողութիւնները, որի ընթացքում տարբեր ուղղութիւններով թշնամական ուժերը ձեռնարկել են յարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած քայլերի արդիւնքում չէզոքացւել են: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Մասնաւորապէս Քարին տակի եւ Լիսագորի հատւածներում նկատւած թշնամական փոքր խմբերը ոչնչացւել են մեր դիպուկահարների եւ այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղութեամբ նկատւել է հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը եւս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացւել է:

Ներկայումս շարունակւում են դիւերսիոն խմբերի յայտնաբերման եւ ոչնչացման գործողութիւնները»,- ասւած է ՊԲ հաղորդագրութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։