Հա

Քաղաքական

07/11/2020 - 13:30

Չկարողանալով գրաւել Շուշին՝ ադրբեջանցիները դրօշ են բարձրացրել այլ քաղաքի մզկիթում՝ յայտարարելով, թէ դա Շուշիի մզկիթն է

Երէկ որոշ ադրբեջանական սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակւել՝ որպէս ապացոյց Շուշիի գրաւման, եւ որ ադրբեջանական զօրքերը դրօշ են կախել Շուշիի մզկիթի մինարէթում:

«alikonline.ir» - Երէկ որոշ ադրբեջանական սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակւել՝ որպէս ապացոյց Շուշիի գրաւման, եւ որ ադրբեջանական զօրքերը դրօշ են կախել Շուշիի մզկիթի մինարէթում. յայտնում է Republic of Artsakh Telegram-ալիքը:

«Մինչդեռ, ըստ ամենայնի, նրանք մի փոքր մոլորւել են եւ գրաւել Գաբալան, քանի որ սա Գաբալայի մզկիթ է: Մի խօսքով՝ ոչ մի նոր բան»,- գրել է ալիքը։

Նշենք, որ այս պարզագոյն ապատեղեկատւութիւնը ճշտելու համար անհրաժեշտ է պարզապէս համեմատել Շուշիի պարսկական մզկիթի մինարէթը այլ մինարէթների հետ, եւ ակնյայտ կը դառնայ, որ Շուշիի վրայ անյաջող գրոհներից յետոյ ադրբեջանցիները փորձում են ամէն կերպ իրենց հասարակութեանը որեւէ յաջողութիւն ներկայացնել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։