Հա

Քաղաքական

07/11/2020 - 13:40

Մարտեր յանուն Շուշիի. ANNA News-ը բացառիկ տեսանիւթ է հրապարակել ԼՂ-ից

ANNA News Military իւթուբեան ալիքը բացառիկ տեսանիւթ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծւած բարդ իրավիճակին:

«alikonline.ir» - ANNA News Military իւթուբեան ալիքը բացառիկ տեսանիւթ է հրապարակել Լեռնային Ղարաբաղից՝ անդրադառնալով Շուշի քաղաքի շուրջ ստեղծւած բարդ իրավիճակին:

«Շուշիի մօտ լուրջ մարտեր են ընթանում. իրավճակն այնտեղ բարդ է, սակայն պէտք է նշել, որ ԼՂ ՊԲ-ն մարտի դաշտ է բերել զրահատեխնիկա, ինչը նշանակում է, որ երկինքը յուսալի փակւած է»,- նշւած է տեսանիւթին կից տեքստում:

Աղբիւրը նկատում է, որ ԼՂ ՊԲ զրահատեխնիկան առաջ է շարժւում ՝ աշխատելով թշնամու ուղղութեամբ:

«Նշանակում է, որ Ադրբեջանի ԶՈՒ տեխնիկական գերազանցութիւնը սահուն վերանում է: Առաջնագծում գտնւող զինւորների մարտական ոգին աւելի է բարձրացել, հիմա կարելի է շունչ քաշել ու ծրագրել ապագայ գործողութիւնները. սա են ասում ռազմաճակատում գտնւող մեր ծանօթները»,- յաւելել է աղբիւրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։