Հա

Քաղաքական

07/11/2020 - 14:20

«Շուշիի համար մարտերում ադրբեջանական հրոսակախմբերի անյաջողութիւնը Ալիեւին ցաւոտ հարւած է հասցնելու»․ Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Բաքւի բռնապետը կարծէք թէ թոյլ է տալիս կոպտագոյն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակայարմարութիւնը ստորադասելով խորհրդապաշտութեանը, ըստ որի պէտք է ապահովւի քարոզչական բարձր արժէքով եւ կարեւորութեամբ միմեանց հետ շաղկապւած երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նւաճւի յատկապէս այդ արհեստածին կազմաւորման դրօշի օր յորջորջւող «տօնին» ընդառաջ։

Այս առումով Բաքւի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակութեան մէջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անյաջողութիւնը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերեւս ամենացաւոտ վարկանիշային հարւածներից մէկը արտաքին, բայց յատկապէս ներքին քաղաքական կեանքում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։